11:02 | 10.12.20 | Նորություններ | 30810

Ագրոտեխնոլոգիական ստարտափ մրցույթն ընդունում է հայտեր

Ագրոտեխնոլոգիական Ստարտափ Մրցույթ 2021-ը, որը կխթանի նորարարական լուծումներով գյուղատնտեսության զարգացումն, ընդունում է հայտեր:

Մրցույթի նպատակն է բացահայտել տարբեր գաղափարներ, որոնք կլուծեն Ագրոարդյունաբերական սեկտորի առաջ ծառացած խնդիրներն՝ ավելի արագ, պարզ եւ արդյունավետ եղանակով։

Կարող են դիմել զարգացման բոլոր փուլերում գտնվող ստարտափները եւ մասնակցել մրցույթին, որտեղ կպայքարեն € 35,000 մրցանակային ֆոնդի համար (մեկ թիմի հաշվով առավելագույն մրցանակը € 12,500)։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը դեկտեմբերի 27-ն է։ Մանրամասները հասանելի են այստեղ:

Եվրոպական միությունն ու Ավստրիական զարգացման գործակալությունը, Էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Ազգային Ագրարային համալսարանի, Nation in Action հարթակի եւ այլ գործընկերների հետ, աջակցում են Հայաստանի գյուղատնտեսությանը անցում կատարել արդյունավետ ագրոբիզնեսի` հիմնված գիտության, շրջակա միջավայրի կայունության, ռեսուրսների խնայողության, մարզերում սոցիալական ներգրավվածության, թվային տեխնոլոգիաների եւ շահութաբերության վրա: