11:25 | 09.12.20 | Նորություններ | 3719
Տիգրան Սլոյանի եւ Արամ Շատախցյանի CodeSignal ստարտափը, որն օգնում է ռեքրութերներին ծրագրավորողների նախնական սքրինինգ իրականացնել՝ ավտոմատացված տեխնիկական հանձնարարությունների միջոցով, $25 մլն ներդրում է ստացել:
Ներդրումային B շրջափուլը գլխավորել է Menlo Ventures-ը՝ Capital One Ventures-ի, CM Ventures-ի, Human Capital-ի, TripHammer Ventures-ի, E.ventures-ի, A Capital-ի, Felicis Ventures-ի եւ Correlation Ventures-ի մասնակցությամբ:
VentureBeat-ի հետ զրույցում Սան Ֆրանցիսկոյում տեղակայված եւ Երեւանում մասնաճյուղ ունեցող ընկերության գործադիր տնօրեն Տիգրան Սլոյանը նշել է, որ գնալով ավելի ու ավելի շատ ընկերություններ են ուղղություն վերցնում դեպի հեռավար աշխատանքային միջավայր, ինչը տեխնոլոգիաների համար պարարտ հող է ստեղծում՝ այդ անցումն ավելի հարթ կազմակերպելու համար: