17:25 | 08.12.20 | Նորություններ | 3820
Computer Disposal Ltd. ընկերությունը հրապարակել է կիբեռհանցագործների կողմից ամենաշատ պահանջարկ վայելող ծրագրերի վարկանիշը՝ Մեծ Բրիտանիայում:
Առաջատարը Adobe ընկերությունն է, որին պատկանում են Photoshop, Illustrator եւ Premiere Pro ծրագրերը: Նրանք զբաղեցրել են առաջին երեք հորիզոնականները: Ընդհանուր առմամբ, վարկանիշի Թոփ 20-ում են ընդգրկված Adobe-ին պատկանող 9 ծրագրեր:
Վարկանիշի չորրորդ հորիզոնականում WinRAR-ն է: Microsoft Office-ը զբաղեցրել է 15-րդ, Word-ը՝ 18-րդ, իսկ Microsoft 365-ը՝ 19-րդ հորիզոնականը: