10:37 | 02.12.20 | Նորություններ | 3858

Տելեկոմ Արմենիա. Ամբողջովին հայկական ընկերություն ենք

Տելեկոմ Արմենիա ՓԲԸ-ն մեկնաբանել է սոցիալական կայքերում տարածված տեղեկատվությունը, որտեղ խոսվում է «Արմենթել» ընկերության վաճառքի մասին:

«Հայտնում ենք, որ ԹԻՄ ՍՊ ընկերությունը հոկտեմբերի 29-ին ձեռք է բերել Վեոն Արմենիա ՓԲԸ-ն (նախկին «Արմենթել» ընկերությունը, Beeline բրենդ) ՎԵՈՆ խմբի մեջ մտնող՝ ՌԴ «Վիմպել Կոմմունիկացիի» ՀԲԸ-ից, այն վերանվանել Տելեկոմ Արմենիա ՓԲԸ, իսկ ԹԻՄ ՍՊ ընկերության սեփականատերերն են ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացիներ Հայկ եւ Ալեքսանդր Եսայանները:

Ընկերությունը որեւէ բաժնեմասով կամ գրավի իրավունքով կապված չէ արտասահմանյան իրավաբանական անձի կամ այլ երկրի քաղաքացի հանդիսացող ֆիզ անձի հետ,  Տելեկոմ Արմենիան իր բաժնետերերով եւ ղեկավար կազմով ամբողջապես հայկական ընկերություն է»,- հայտարարել են ընկերությունում: