16:15 | 23.11.20 | Նորություններ | 2582
Twitter-ը գործարկել է Fleets գործառույթը, որը հնարավորություն է տալիս հրապարակել անհետացող գրառումներ:
Ընկերությունում նշել են, որ Fleets-ը կհետաքրքրի այն մարդկանց, որոնք ցանկանում են այդ պահին ուղղակի գրել այն, ինչ զգում են: Այդ գրառումներն անհնար է լայքել, մեկնաբանել, տարածել. մեկ օր անց դրանք ուղղակի անհետանում են:
That thing you didn’t Tweet but wanted to but didn’t but got so close but then were like nah.
— Twitter (@Twitter) November 17, 2020
We have a place for that now—Fleets!
Rolling out to everyone starting today. pic.twitter.com/auQAHXZMfH
Գրառմանը կարելի է ավելացնել լուսանկար, GIF կամ կարճ տեսանյութ:
Գործառույթն արդեն հայտնի է Android եւ iOS օպերացիոն համակարգերի վերջին տարբերակներում: Fleets-ը, մինչեւ միջազգային գործարկումը, թեստավորվել է Բրազիլիայում: