12:06 | 23.11.20 | Նորություններ | 2983

Շուրջօրյա անվճար տեսազանգեր՝ Microsoft Teams-ից

Microsoft Teams-ն անվճար է դարձնում դիտարկիչի միջոցով կատարվող բոլոր տեսազանգերը: Ավելին, հարթակից օգտվողներն այժմ կարող են շուրջօրյա զրուցել:

Այս ակցիայի նպատակն, ամենայն հավանականությամբ, մրցակից Zoom-ի օգտատերերին գրավելն է:



Մինչեւ  24 ժամ տեւողությամբ անվճար տեսազանգերին կարող է մասնակցել մինչեւ 300 մարդ: Զրույցին միանալու համար հարկավոր չէ ունենալ Microsoft-ի կամ Microsoft Teams-ի օգտահաշիվ:

Հավելենք, որ Microsoft Teams-ի մրցակից Zoom-ում անվճար է զրույցի միայն առաջին 40 րոպեն, Google Meet-ում՝ 60 րոպեն, Cisco Webex-ում՝ 50 րոպեն: