16:34 | 20.11.20 | Նորություններ | 33810

Վիվա-ՄՏՍ-ը ներկայացրել է «Data 4000» ինտերնետային սակագնային պլանը՝ մարզերի համար

Վիվա-ՄՏՍ-ը ներկայացնում է նոր «Data 4000» ինտերնետային սակագնային պլանը՝ նախատեսված հատուկ մարզերի բաժանորդների համար:

Բաժանորդագրվելով «Data 4000» ինտերնետային սակագնային պլանին՝ բաժանորդը ֆիքսված 4000 դրամ ամսավճարի դիմաց ստանում է 50 ԳԲ գերարագ ինտերնետ-փաթեթ: Նախքան ակտիվացված փաթեթի վավերականության ժամկետի ավարտը ինտերնետը սպառելու դեպքում ակտիվանում է հավելյալ 10 ԳԲ փաթեթ՝ 1000 դրամի դիմաց:

Ի դեպ, «Data 4000» սակագնային պլանին 12 ամսով բաժանորդագրվելիս «Huawei» E5576-320 երթուղիչը կամ «ՄՏՍ կոնեկտ LTE» E3372s-153 մոդեմը տրամադրվում է անվճար: Իսկ 18 ամսով բաժանորդագրվելու դեպքում անվճար կարելի է ստանալ «Huawei B311-221 LTE» երթուղիչը:

Քարտի հաշիվը եւ օգտագործած ինտերնետի ծավալը կարելի է ստուգել «Ինտերնետ օգնական» ինքնասպասարկման պորտալում կամ «Իմ Վիվա-ՄՏՍ» բջջային հավելվածում։