14:15 | 29.10.20 | Նորություններ | 3245
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակազմի, ենթակա կառույցների եւ աշխատակիցների համատեղ ջանքերով ռազմական դրության սահմանումից ի վեր առաջնագծում պայքարին իրենց ներդրումն ու մասնակցությունն ունենալու նպատակով, այդ թվում՝ անձնական միջոցներից իրականացվել է նվիրաբերություն Հայաստան Համահայկական հիմնադրամի «Մենք ենք մեր սահմանները․ բոլորս Արցախի համար» դրամահավաքին՝
- ՀՀ ԲՏԱ նախարարության աշխատակազմի եւ Ռազմարդյունաբերական կոմիտեի աշխատակիցների անձնական միջոցներով՝ 2 մլն ՀՀ դրամ,
- Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանցի (ՀՀՌՑ Television and radiobroadcasting network of Armenia) աշխատակիցների անձնական միջոցներով՝ 626․000 ՀՀ դրամ,
- Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոնի (ՀՀԿ) աշխատակիցներ անձնական միջոցներով՝ 443․000 ՀՀ դրամ,
- Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց (ՀՀՌՑ) կառույցի կողմից՝ 20մլն ՀՀ դրամ:
Հայփոստի աշխատակիցների անձնական միջոցներով՝ 3.8 մլն ՀՀ դրամ արժողությամբ քնապարկեր եւ անձրեւանոցներ են ուղարկվել առաջնագիծ:
Բացի դա, Հայփոստի կողմից անվճար Հայաստան է տեղափոխվել 20 տոննա հումանիտար բեռ, առաջնագիծ են ուղարկվել գեներատորներ, Արցախփոստին տրամադրվել են պլանշետներ՝ թոշակների եւ նպաստների վճարումների համար: Շարունակաբար իրականացվում է լոգիստիկ օժանդակություն թիկունքում տարվող աշխատանքներին: