12:11 | 29.10.20 | Նորություններ | 84412

«ԹԻՄ»-ը հայտարարել է «Veon Armenia»-ի ձեռքբերման գործարքի կնքման մասին

ԹԻՄ ընկերությունը հայտարարել է, որ հոկտեմբերի 29-ին հաջողությամբ փակվել է «ԹԻՄ» ՍՊԸ-ի կողմից «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ 100% բաժնետոմսերի ձեռքբերման գործարքը։

Շուրջ կես տարի տեւած լարված աշխատանքի շնորհիվ կողմերին հաջողվեց այս բարդ ժամանակահատվածում կնքել գործարքը։


«Մենք «Թիմ» ՍՊԸ-ում մեր անձնական պատասխանատվություն ենք զգում օգնելու մեր երկրին այս դժվարին ժամանակահատվածում: «Թիմ» ՍՊԸ եւ «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ աշխատակիցներից կազմավորված մեր նոր եւ մեծ ընտանիքում յուրաքանչյուր աշխատակից, համոզված եմ, ջանք չի խնայի աշխատելու եւ ստեղծելու հայկական տեխնոլոգիական հրաշք ի նպաստ հայրենիքի»,- նշել է Team Telecom Armenia-ի համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։