15:16 | 19.10.20 | Նորություններ | 2027

Ավելի արագ անլար լիցքավորման տեխնոլոգիա՝ Xiaomi-ից

Xiaomi-ն ներկայացրել է սմարթֆոնների անլար լիցքավորման նոր տեխնոլոգիա:

80 վատտ հզորությամբ աշխատող Mi Wireless Charging տեխնոլոգիան թույլ կտա 19 րոպեում լիցքավորել սմարթֆոնը:



Ներկայում, Xiaomi-ի արդեն ներկայացված մոդելներից ոչ մեկն այս տեխնոլոգիայով չի աշխատում: Օրինակ, վերջերս շուկայում հայտնված Mi 10 Ultra մոդելը լիցքավորվում է 50 վատտ հզորություն ունեցող անլար լիցքավորման տեխնոլոգիայով՝ 40 րոպեի ընթացքում: