Google-ի ձայնային օգնականն այսուհետ կարող է գտնել երգը, եթե օգտատերը այն երգի:
Ընկերությունում տեղեկացրել են, որ գտնելու համար այն երգը, որի անունը օգտատերը չգիտի, բավական կլինի այն փորձել երգել: Մինչ այդ քայլը, հարկավոր է միացնել Google Assistant-ը եւ հարցնել նրան՝ ինչ երգ է սա:
10-15 վայրկյանի ընթացքում համակարգը կգտնի եւ կներկայացնի հնարավոր տարբերակները:
Գործառույթը հասանելի է ինչպես iOS, այնպես էլ Android համակարգերում: