11:45 | 13.10.20 | Նորություններ | 1780

Զեկույց. Կորոնավիրուսը սմարթֆոնի էկրանին կարող է ապրել մինչեւ 28 օր

SARS-CoV-2 շտամը, որն ընկած է COVID-19-ի հիմքում, կարող է հարթ մակերեւույթներին մնալ շատ ավելի երկար, քան թվում էր նախկինում:

Այս եզրակացությանն են հանգել Ավստրալիայի գիտության եւ կիրառական հետազոտությունների ասոցիացիայի գիտնականները:

Նշվում է, որ կորոնավիրուսը, օրինակ՝ սմարթֆոնների էկրաններին կարող է ապրել մինչեւ 28 օր՝ 11 օրով ավելի՝ քան գրիպի վիրուսը:

Հաշվի առնելով այն, որ սմարթֆոնների եւ էլեկտրոնային այլ սարքերի էկրաններին օրվա ընթացքում տասնյակ անգամներ ենք հպվում, խորհուրդ է տրվում դրանք հնարավորինս հաճախ ախտահանել: