Google ընկերությունը ծրագրում է YouTube-ը առեւտրային հարթակ դարձնել:
Bloomberg-ի տեղեկություններով, նոր գործառույթը տեսանյութեր ստեղծողներին թույլ կտա վաճառել իրեր եւ ծառայություններ, որոնք առկա են տվյալ տեսանյութում:
Ներկայում թեստավորվում է նաեւ Shopify հարթակի հետ ինտեգրացիայի հնարավորությունը, որը թույլ կտա YouTube-ի միջոցով վաճառքներ իրականացնել:
YouTube-ն արդեն հաստատել է, որ նման գործառույթ է թեստավորում: Նշվում է, որ տեսանյութերի հեղինակները իրենք կկարողանան որոշել, թե ներկայացված իրերից որոնք են ցանկանում վաճառքի ներկայացնել: