16:50 | 24.09.20 | Նորություններ | 2090

#SSSholidays2020. Sevan Startup Summit-ն ուղեւորվում է Եգիպտոս

Sevan Startup Summit-ի կազմակերպիչները հայտարարել են #SSSholidays2020 միջոցառման անցկացման մասին, որը կկայանա Շարմ Էլ Շեյխում:

Հայաստանյան ստարտափ էկոհամակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ յոթօրյա միջոցառումը կանցկացվի հյուրանոցային ռիզորթում՝ համեմված սամմիթյան միջավայրով (վրաններ,խարույկ, բանախոսներ ծովափ և պարեր)։

Այդ օրերի ընթացքում կկազմակերպվեն պանել-քննարկումներ, campfire զրույցներ, պրոդուկտների պրեզենտացիաներ։

Մասնակիցները Երևանից Շարմ Էլ Շեյխ կմեկնեն հոկտեմբերի 11-ին: Միջոցառման ընթացքում նշվելու է ընկերության գործունեության 5-րդ տարին:

Մանրամասները հասանելի են այստեղ: