16:26 | 14.09.20 | Նորություններ | 1756

Լոնդոնում քննարկվել են «ԱԲ եւ հանրային առողջություն» թեմայով ծրագրի իրականացման ուղիները

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Լոնդոնի Կայսերական քոլեջի Գլոբալ առողջության նորարարության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր, լորդ Արա Դարզիի հետ:

Նախագահ Սարգսյանն ու լորդ Արա Դարզին անդրադարձել են, մասնավորապես, նախագահական ATOM ծրագրի շրջանակում համագործակցության հեռանկարներին, հատկապես որ լորդ Դարզին 2020թ. սեպտեմբերի 1-ից ստանձնել է Բրիտանական գիտության ասոցիացիայի (BSA) նախագահությունը: Այդ համատեքստում քննարկվել է ATOM-ի շրջանակում «Արհեստական բանականություն եւ հանրային առողջություն» թեմայով ծրագիր իրականացնելու հնարավորությունը:

Նախագահ Արմեն Սարգսյանը լորդ Արա Դարզիին հրավիրել է որպես բանախոս հանդես գալու այս տարվա հոկտեմբերի 10-11-ը Հայաստանում կայանալիք Մտքերի հայկական երկրորդ գագաթնաժողովում։