15:38 | 09.09.20 | Նորություններ | 1904

    Հայտնի է Apple-ի նորույթների ներկայացման օրը

    Apple-ը հայտարարել է, որ սեպտեմբերի 15-ին կանցկացնի առցանց միջոցառում՝ «Ժամանակը թռչում է» խորագրով:

    Միջոցառման ժամանակ կներկայացվեն մի շարք նորույթներ, այդ թվում՝ Apple Watch Series 6-ը:



    Կան տեղեկություններ, որ սեպտեմբերի 15-ին կներկայացվի նաեւ նոր iPad Air-ը:


    Ինչ վերաբերվում է iPhone 12-ին, ապա Apple-ի երկրպագուները ստիպված են մի փոքր էլ սպասել. նոր մոդելների ներկայացման ժամկետը ձգձգվում է եւ կկայանա հոկտեմբերին:

    Նախատեսվում է ներկայացնել չորս մոդել: Այդ մոդելներից երկուսը կլինեն բյուջետային (5,4 եւ 6,1 դյույմ անկյունագծով), իսկ մյուս երկուսը՝ ֆլագմանային (6,1 եւ 6,7 դյույմ):
    Միջոցառումը կհեռարձակվի Apple-ի պաշտոնական կայքում: