17:26 | 02.09.20 | Նորություններ | 16078
Վիվա-ՄՏՍ-ը եւ IVI.ru-ն հայտարարել են նոր համագործակցության մասին: Այսուհետ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդներն ունեն հատուկ հնարավորություն բաժանորդագրվելու IVI.ru ծառայությանը եւ իրենց սմարթֆոնում ունենալու առցանց կինոթատրոն:
Բաժանորդագրվելով IVI.ru ծառայությանը՝ կարելի է ստանալ.
• Էքսկլյուզիվ նորույթներ, «Disney», «Marvel», «Warner», «Paramount» եւ այլ արտադրողների կատալոգներ
• Կանգ առած պահից դիտումը շարունակելու հնարավորություն՝ սմարթֆոնից, պլանշետից, համակարգչից եւ սմարթ հեռուստացույցից
• Ամենադիտարժան ֆիլմերը՝ պատկերի հիանալի որակով
• Առանց գովազդային ընդհատումների դիտում
• Ընթացող մեքենայում դիտելու հնարավորություն. որակն ադապտացվում է ինտերնետի արագությանը
• Ֆիլմեր, սերիալներ ներբեռնելու հնարավորություն՝ առանց ինտերնետի հասանելիության (ծառայությունից օգտվելիս սակագնային պլանի շրջանակում տրամադրվող ինտերնետը չի սպառվում միայն տեսասթրիմինգի ընթացքում)
• Միաժամանակ 5 տարբեր սարքերով տարբեր կոնտենտ դիտելու հնարավորություն (մանրամասն՝ https://www.ivi.ru/devices)
• Մանկական կոնտենտի կարգավորման հնարավորություն
• Մանկական հաշիվ ստեղծելու հնարավորություն
• Օրիգինալ լեզվով եւ սուբտիտրերով դիտելու հնարավորություն
• Առաջարկներ՝ ըստ նախընտրությունների
Ինչպե՞ս սկսել օգտվել ծառայությունից
Ակտիվացրեք ծառայությունը.
1 օրով բաժանորդագրություն |
30 օրով բաժանորդագրություն |
ուղարկեք *484*1# հրահանգը |
ուղարկեք *484*30# հրահանգը |
70 դրամ/օր |
1700 դրամ/30 օր |
7 օր փորձաշրջան |
14 օր փորձաշրջան |
* Բացեք ivi.ru վեբկայքը կամ ներբեռնեք նույնանուն հավելվածը:
* Նույնականացման համար մուտքագրեք Վիվա-ՄՏՍ-ի բջջային հեռախոսահամարը:
* Մուտքագրեք բջջային հեռախոսահամարին ստացված գաղտնաբառը` նույնականացումն ավարտելու համար:
Կարգավիճակը ստուգելու համար, անհրաժեշտ է ուղարկել *484# հրահանգը:
Ապաբաժանորդագրվելու համար, անհրաժեշտ է ուղարկել *484*0# հրահանգը:
Ծանոթություններ
• Մեկ բջջային հեռախոսահամարով բաժանորդագրվելիս փորձաշրջանից կարելի է օգտվել միայն մեկ անգամ:
• Հավելվածին Վիվա-ՄՏՍ-ի հեռախոսահամարով բաժանորդագրվելու համար անհրաժեշտ է ապաակտիվացնել այս հավելվածին այլ եղանակներով բոլոր բաժանորդագրությունները:
• Ծառայությունից օգտվելիս սակագնային պլանի շրջանակում տրամադրվող ինտերնետը չի սպառվում միայն տեսասթրիմինգի ընթացքում:
• Բաժանորդագրված օգտագործողներին հասանելի ամբողջ կոնտենտի վրա առկա է «Բաժանորդագրություն» պիտակը: «Գնել» պիտակով ներկայացված կոնտենտի ձեռքբերման համար վճարումը կատարվում է առանձին՝ առցանց վճարման ստանդարտ եղանակներով (վճարային քարտ, վճարային համակարգեր եւ այլն):
• Մինչեւ բաժանորդագրության ժամկետը լրանալն ապաբաժանորդագրվելու դեպքում կասեցվում է ծառայության ավտոմատ երկարացումը, եւ բաժանորդը շարունակում է օգտվել ծառայությունից մինչեւ ընթացիկ բաժանորդագրության ավարտը:
Ծառայությունից օգտվելիս հարցեր առաջանալու դեպքում զանգահարեք 093 961 939 հեռախոսահամարով՝ կապ հաստատելու անմիջապես ivi.ru ծառայության ռուսաստանյան զանգերի կենտրոնի հետ: Զանգի համար գինը հաշվարկվում է ներցանցային սակագնով: