16:14 | 26.08.20 | Նորություններ | 12980

Beeline-ում մեկնարկել է Samsung A11 սմարթֆոնների վաճառքի հատուկ ակցիա

Beeline-ը հայտարարում է Samsung A11 սմարթֆոնի վաճառքի հատուկ ակցիայի մեկնարկի մասին։ Մինչեւ հոկտեմբերի 30-ը Samsung A11 սմարթֆոն գնելու դեպքում հաճախորդները կստանան BeeFree 2900սակագնային փաթեթի եւ Yandex.Plus-ի 3 ամսվա անվճար բաժանորդագրություն:

Սմարթֆոնը կարելի է ձեռք բերել 79200 դրամով, կամ ապառիկ՝ ամսական 3300 դրամով:

«Beeline-ում մեր հաճախորդները կարող են ոչ միայն գրավիչ գնով սմարթֆոն ձեռք բերել, այլեւ բաժանորդագրվել մեր ամենանոր սակագնային փաթեթին եւ օգտվել Yandex-ի ամենապահանջված ծառայություններից: Վստահ եմ, որ բաժանորդները կհավանեն մեր նորփաթեթային առաջարկը»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Yandex.Plus-ը թույլ է տալիս լսել որակյալ երաժշտություն առցանցYandex.Music հավելվածում, դիտել հազարավոր կինոնկարներ եւ հեռուստասերիալներ KinoPoisk HD հարթակում եւ տրամադրում է 10% զեղչ՝ Yandex.Taxi ծառայությունից օգտվելիս: