14:40 | 21.08.20 | Նորություններ | 1930

Instagram-ի, TikTok-ի եւ YouTube-ի 235 մլն օգտատերերի տվյալների արտահոսք է տեղի ունեցել

Comparitech ընկերության մասնագետները հայտնաբերել են, որ Instagram-ի, TikTok-ի եւ YouTube-ի մի քանի հարյուր միլիոն օգտատերերի տվյալների արտահոսք է տեղի ունեցել:

Նշվում է, որ խոսքը գնում է 235 մլն օգտահաշիվների մասին, որից 192 մլն՝ Instagram-ի, 42 մլն՝ TikTok-ի, 4 մլն՝ YouTube-ի: Տվյալների թվում են մուտքանուններ, օգտատերերի ամբողջական անուններ, կոնտակտային ինֆորմացիա, նկարներ եւ այլն: Բացի այդ, հասանելի է դարձել օգտահաշիվներին բաժանորդագրվածների վիճակագրությունը՝ թիվը, միջին տարիքը, սեռը, գտնվելու վայրը, հավանումների թիվը:



Comparitech-ում հավանական են համարում, որ արտահոսքը կապված է այժմ չգործող Deep Social ընկերության հետ, որին 2018թ. Facebook-ը եւ Instagram-ն արգելել էին աշխատել իրենց հարթակներում եւ զբաղվել օգտատերերի տվյալների հավաքագրմամբ: