17:34 | 20.08.20 | Նորություններ | 2040

Փորձագետը՝ սմարթֆոնի դանդաղ աշխատանքի պատճառների մասին

Ծանր հավելվածները, ինչպես նաեւ սմարթֆոնի էկրանին տեղակայված վիդջեթները կարող են էապես դանդաղեցնել սմարթֆոնի աշխատանքը, ռուսական Prime գործակալության հետ զրույցում պատմել է «Թվային քաղաքացի» նախագծի փորձագետ Վլադիմիր Գրիցենկոն:

Նրա խոսքով, սարքի աշխատանքն արագացնելու համար հարկավոր է մաքրել հիշողությունն անպետք կամ ծանր հավելվածներից եւ փորձել փոխարենը գտնել ավելի թեթեւ այլընտրանք: Բացի դա, սմարթֆոնի կարգավորումներում կատարված փոփոխությունները եւս կարող են արագացնել սարքի աշխատանքը:

«Առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել իսկապես ծանր հավելվածներին, ինչպիսիք են Facebook-ն ու YouTube-ը: Android սարքերի համար գոյություն ունեն այդ հավելվածների ավելի թեթեւ տարբերակներ, ինչպիսիք են Facebook lite-ը, Google Maps Go-ն: Նաեւ կարելի է օգտվել կայքերի թեթեւ մոբայլ տարբերակներից՝ այդպիսով ամբողջությամբ հրաժարվելով առանձին հավելված ներբեռնելուց»,- հավելել է փորձագետը: