16:04 | 20.08.20 | Նորություններ | 1738

Instagram-ում արդեն հնարավոր է QR-կոդի օգնությամբ օգտահաշիվներ որոնել

Instagram-ը նոր գործառույթ է ներկայացրել, որը թույլ կտա QR կոդի միջոցով որոնել ցանկացած օգտատիրոջ էջ՝ օգտահաշվի անունը մուտքագրելու փոխարեն:

The Verge-ի փոխանցմամբ, այս գործառույթն առաջինը հասանելի էր դարձել Ճապոնիայում` անցած տարի: Նպատակն էր որ բիզնեսի սեփականատերերը ստեղծեին այդ կոդը, այն տարածեին, օրինակ, խանութում, կամ փաթեթավորման վրա, իսկ օգտատերը հետաքրքրվելով բրենդով, սքանավորեր կոդը, ծանոթանար տվյալ բիզնեսի աշխատանքի գրաֆիկին, առցանց ապրանքներ գներ:

Նշենք, որ QR-կոդերի ներքին համակարգ առկա է շատ հավելվածներում, այդ թվում՝ Twitter-ում, Snapchat-ում, Facebook-ում: