15:59 | 11.08.20 | Նորություններ | 2504
Online Hero Talks առցանց քննարկումների շրջանակում «Հերո Հաուս»-ը կազմակերպում է պանելային քննարկում սփյուռքի տեխնոլոգիական ձեռնարկատիրական համայնքների վերաբերյալ:
Քննարկումը մեկ հարթակում կմիավորի այն մարդկանց, ովքեր Հայաստանից դուրս ստեղծել են ուժեղ տեխնոլոգիական ձեռնարկատիրական համայնքներ, մասնավորապես՝ Սիլիկոնյան հովտում ձեւավորված HyeTech եւ Եվրոպայում ձեւավորված HyeTech Europe համայնքները, Ամերիկայի հայ ճարտարագետներ եւ գիտնականներ (Armenian Engineers & Scientists of America) համայնքը եւ Մեծ Բոստոնի տարածքի հայկական կենսատեխնիկական խումբը (Armenian Biotech Group of the Greater Boston Area):
Քննարկման խոսնակներն են Ներսես Օհանյանը՝ HyeTech համայնքի համահեղինակդ, Vineti ընկերությունում հաճախորդների հաջողության ավագ փոխնախագահ, Արմեն Վերհառնը՝ HyeTech Europe համայնքի հիմնադիր, GA Partners ընկերության համահեղինակդ եւ կառավարող գործընկեր, Ռիչարդ Օհանյանը՝ AESA համայնքի նախագահ, Jet Propulsion Lab ընկերության տեխնիկական խմբի ղեկավար, Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի դասախոս, եւ Աշոտ Պապոյանը՝ Մեծ Բոստոնի տարածքի հայկական կենսատեխնիկական խմբի հիմնադիր, Elm Tree Research ընկերության համահեղինակդ եւ գործադիր տնօրեն:
Քննարկման ընթացքում վեր կհանվեն սփյուռքում առկա գիտության եւ տեխնոլոգիական ձեռնարկատիրության ոլորտը Հայաստանի հետ կապելու հնարավոր ուղիները, համայնքներին միանալու, վերջիններիս զարգացմանը նպաստելու, ինչպես նաեւ նոր կապեր հաստատելու եղանակները:
Քննարկմանն ուղիղ հեռարձակմամբ կարող եք միանալ օգոստոսի 14-ին, ժամը 20-ին` «Հեռու Հաուս»-ի Facebook եւ YouTube ալիքներով: