15:24 | 10.08.20 | Նորություններ | 18811

«Յուքոմ»-ը դիմել է դատարան «Թիմ»-ի կողմից անբարեխիղճ մրցակցությունը դադարեցնելու պահանջով

«Յուքոմ» ՓԲԸ-ն դատական հայց է ներկայացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ընդդեմ «Թիմ» ընկերության՝ անբարեխիղճ մրցակցությունը դադարեցնելու պահանջով:

«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ հայցվոր կողմը հայցադիմումով խնդրել է դադարեցնել անբարեխիղճ մրցակցությունը՝ պահանջելով արգելել «Թիմ» ընկերությանը «Վեոն Արմենիա» ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման գործարքի կնքման շուրջ բանակցություններ վարելը եւ բաժնետոմսերի ձեռքբերման գործարքը:

Որպես 3-րդ անձ դատական գործընթացին հրավիրվել է նաեւ «Վեոն» կորպորացիայի գլխամասային ընկերությունը՝  «Վեոն Ամստերդամ Բ.Վ.»-ն։

Դատարանն ընդունել է հայցադիմումը հուլիսի 28-ին։ Գործը մակագրվել է դատավոր Հովիկ  Շահնազարյանին։