11:06 | 21.07.20 | Նորություններ | 3386

«Վիրտուալ TUMO ամառային ճամբար»-ին կմասնակցեն սահմանամերձ գյուղերի 88 պատանիներ

Նախօրեին մեկնարկել է «Վիրտուալ TUMO ամառային ճամբար 2020» ծրագիրը՝ սահմանամերձ գյուղերի 88 պատանիների մասնակցությամբ:

Տավուշի, Լոռու, Շիրակի եւ Սյունիքի մարզերի տասնյակ գյուղերի պատանիները, ապահովվելով համակարգիչներով, 3 շաբաթների ընթացքում կկարողանան ծանոթանալ Թումոյի կրթական ծրագրի ուղղություններից 2-ին` իրենց ընտրությամբ:

Բացի այդ նրանք հնարավորություն են ստացել մասնակցել թանգարանների վիրտուալ այցելությունների, դասախոսությունների ու անգամ օնլայն մարզանքների:

Մասնակիցների ընտրության հարցում աջակցել է ցուցաբերել Վորլդ Վիժն Հայաստանը, իսկ ինտերնետ կապով ապահովել Beeline-ը:

Ճամբարը մասնակիցների համար ամբողջովին անվճար է Իզմիրլյան հիմնադրամի հայաստանյան գրասենյակի, Հայ Կրթական Հիմնարկությունի, Իրեն Գյուլնազարյան անվան կրթական հիմնադրամի, Կոնվերս Բանկի, Ռոսգոսստրախ-Արմենիայի, Ինգո Արմենիայի, American Renaissance School-ի, ՀԱԷԿՇԻՆ ընկերության, կանադաբնակ Վահան Քոլոլյանի եւ ամերիկաբնակ Լինդա Ազարյանի աջակցության շնորհիվ: