16:04 | 15.07.20 | Նորություններ | 2415

Րաֆֆի Գրիգորյանի հետ առցանց հանդիպում տեղի կունենա

Հուլիսի 18-ին, ժամը 20:00-ին TUMO Live-ը առցանց միջոցառման շրջանակում կհյուրընկալի Twitter-ի նախկին փոխտնօրեն, սոցիալական հիմնախնդիրներով զբաղվող Emerson Collective-ի գործադիր տնօրեն, Թումոյի խորհրդի անդամ Րաֆֆի Գրիգորյանին:

Վերջինս կխոսի համավարակից բխած տեխնոլոգիաների եւ տեխնոլոգիական այն բումի մասին, որը միշտ ուղեկցում է մարդկությանը բարդ իրավիճակներում:

Անդրադարձ կկատարվի նաեւ տեխնոլոգիաների միջոցով սոցիալական խնդիրների լուծմանը, Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի հնարավորություններին ու ապագային:

TUMO Live-ի լեզուն անգլերենն է: Միջոցառման ավարտին Րաֆֆի Գրիգորյանը կպատասխանի լսարանի հարցերին: