17:26 | 09.07.20 | Նորություններ | 2855
Կիբեռանվտանգության հարցերով զբաղվող Evina ընկերությունը հայտարարել է, որ Google Play-ում գտել է շուրջ երկու տասնյակ հավելված, որոնք գողանում էին Facebook օգտահաշվի մուտքի տվյալները:
Դրանք արդեն ջնջված են Google Play-ից, սակայն եթե դեռ առկա են ձեր սմարթֆոնում, ջնջեք դրանք, խորհուրդ են տվել ընկերությունում:
Ցանկում առկա են խաղեր, քայլերը հաշվելու համակարգ, անգամ լապտեր: Դրանք բոլորը պարունակում են նույն վնասաբեր կոդը, որը Facebook-ի հավելվածը միացնելիս բացում էր կեղծ էկրան եւ հորդորում գրել մուտքանունն ու գաղտնաբառը, որոնք ուղարկվում էին կիբեռ հանցագործներին:
Վտանգավոր հավելվածների ցանկը ներկայացնում ենք ստորեւ: