12:37 | 26.06.20 | Նորություններ | 2170

LG-ն «անվտանգ» ականջակալներ է ներկայացրել

LG ընկերությունը ներկայացրել է Tone Free անլար ականջակալները, որոնք ունեն վտանգավոր միկրոօրգանիզմներից ինքնամաքրման գործառույթ:

The Verge-ի փոխանցմամբ, հետազոտությունները ցույց են տալիս, որ ականջակալները կարող են պարունակել շատ ավելի մեծ թվով բակտերիաներ, քան խոհանոցային սեղանը: Դրանք հաճախ կարող են հանդես գալ որպես վարակի անմիջական տարածողներ:

photo © http://www.lg.co.kr/

Tone Free-ում ներկառուցված ավտոմատ մաքրման Uvnano համակարգը թույլ կտա վերացնել բակտերիաների մինչեւ 99,9%-ը:

Նշենք, որ ականջակալներն արդեն հասանելի են Հարավային Կորեայում: ԱՄՆ-ում եւ Եվրոպայում դրանք վաճառքի կհանվեն հաջորդ ամիս՝ արժենալով մոտ $215: