12:07 | 24.06.20 | Նորություններ | 2559

    «Սիսայդ Ստարտափ Սամմիթի առավելությունները» թեմայով վեբինար կանցկացվի

    Հուլիսի 1-ին, ժամը՝ 19:00-ին կկայանա «Սիսայդ Ստարտափ Սամմիթի առավելությունները» թեմայով վեբինարը, որը կվարի Ստարտափ Արմենիա հիմնադրամի եւ Սիսայդ Ստարտափ Սամմիթի համահիմնադիր Հակոբ Հակոբյանը:

    Վեբինարին մասնակցելու համար գրանցվել կարելի է հետեւյալ հղումով: Այն հասանելի կլինի այստեղ:

    Սիսայդ Ստարտափ Սամմիթը ոչ ֆորմալ ստարտափ միջոցառում է, որը հնարավորություն է տալիս նոր գիտելքիներ ստանալու, գործարարական հարաբերություններ ստեղծելու, ինչպես նաեւ հետաքրքիր ժամանակ անցկացնելու եւ զվարճանալու:


    Սամմիթի 5-7 օրերի ընթացքում մասնակիցները միմյանց հետ կիսում են իրենց առօրյան, մասնակցում սեմինարների եւ քննարկումների, մրցում են միմյանց հետ եւ ներդրումներ ստանում:

    Մինչ օրս սամմիթներին մասնակցել են ավելի քան 1000 ստարտափներ, 350-ից ավել մենթորներ, խոսնակներ եւ ներդրողներ: