14:33 | 23.06.20 | Նորություններ | 2377

Fujitsu-ի սուպերհամակարգիչն ամենաարագն է աշխարհում

Fujitsu ընկերության Fugaku սուպերհամակարգիչը՝ առաջ անցնելով ամերիկյան եւ չինական մրցակիցներից, գլխավորել է 500 ամենաարագ սուպերհամակարգիչների համաշխարհային վարկանիշը:

The New York Times-ի փոխանցմամբ, ճապոնական սուպերհամակարգիչը շուրջ երեք անգամ ավելի արագ է, քան երկրորդ տեղում գտնվող մրցակիցը:

Fugaku սուպերհամակարգիչը կիրառվում է կորոնավիրուսի համավարակի հետագա տարածումը կանխատեսելու նպատակով:

Չնայած նրան, որ վարկանիշի առաջատարը ճապոնական համակարգ է, այնուամենայնիվ, Ճապոնիան շարունակում է այս ոլորտում ոչ այնքան մեծ խաղացող համարվել: Համեմատության համար նշենք, որ Թոփ 500 սուպերհամակարգիչների վարկանիշում ընդգրկված են 226 չինական եւ 114 ամերիկյան համակարգեր: