11:03 | 22.06.20 | Նորություններ | 2286

Adobe. Flash Player-ը մի քանի ամսից պատմություն կդառնա

Adobe ընկերությունը զգուշացրել է օգտատերերին, որ դադարեցնում է Flash Player ծրագրի գործունեությունը եւ կոչ է արել մինչեւ տարեվերջ այն ջնջել համակարգչից:

Flash Player-ի աշխատանքի դադարեցման ծրագրերի մասին ընկերությունն առաջին անգամ հայտնել էր 2017թ.: Նշենք, որ դեկտեմբերի 31-ից ծրագիրը հնարավոր չի լինի ներբեռնել համակարգիչ, իսկ արդեն ներբեռնված համակարգիչներում կարգելափակվի flash բովանդակությունը:

Flash Player-ի աշխատանքի դադարեցման պատճառն այն է, որ այն կիբեռհանցագործների կողմից հարձակումների տարածված թիրախ է: Հաջորդ տարի վեբ դիտարկիչներ ունեցող խոշոր ընկերությունները կանցնեն այլընտրանքային ստանդարտների գործածմանը ՝ HTML5, WebGL եւ WebAssembly: