15:53 | 16.06.20 | Նորություններ | 1445

Huawei-ը՝ սմարթֆոնների գլոբալ վաճառքի առաջատար

Չինական Huawei ընկերությունը, չնայած ամերիկյան պատժամիջոցներին, այս տարվա ապրիլին պատմության մեջ առաջին անգամ դարձել է գլոբալ առաջատար՝ սմարթֆոնների վաճառքի ցուցանիշով:

Այս մասին հաղորդում է Gizmochina հարթակը, հղում կատարելով Counterpoint Research ընկերության հրապարակած տվյալներին:

Այսպիսով, ապրիլին Huawei-ը եւ Honor-ը ապահովել են աշխարհում սմարթֆոնների վաճառքի 19%-ը, երկրորդ տեղում էլ 17%-ով Samsung-ն է:

Նման հաջողությունը պայմանավորված է մի շարք գործոններով: Առաջին հերթին, չինացի սպառողներն առաջնային են համարում գնել հենց այս բրենդի սմարթֆոնները եւ ուշադրություն չեն դարձնում Apple-ի եւ Samsung-ի պրոդուկտներին:

Երկրորդ գործոնը համավարակի դինամիկան է տարբեր երկրներում: Երբ Եվրոպայում եւ ԱՄՆ-ում գարնանը համավարակը նոր-նոր էր թափ առնում, Չինաստանում կյանքն աստիճանաբար վերադառնում էր բնականուն հուն, հետեւաբար մարդիկ ավելի հաճախ էին գնումներ կատարում: