12:31 | 15.06.20 | Նորություններ | 2068

Հայտնի է, թե ինչ տեսք ունի նոր PlayStation 5-ը

Sony ընկերությունը ցուցադրել է PlayStation 5-ի նոր դիզայնը՝ The Future of Gaming առցանց միջոցառման ժամանակ:

Ընկերությունում նշել են, որ սարքը կսկսի վաճառվել տարեվերջին, սակայն արժեքի մասին ոչինչ հայտնի չէ:

Նշենք, որ PlayStation 5-ի ներկայացումը վերջին շրջանում անընդհատ հետաձգվում էր՝ սկզբում կորոնավիրուսի, ապա Միացյալ Նահանգներում տեղի ունեցող ցույցերի պատճառով: