15:34 | 10.06.20 | Նորություններ | 2451

Seedstars-ի վիրտուալ ստարտափ ծրագիրն ընդունում է հայտեր Հայաստանից

Seedstars միջազգային մրցույթը մեկնարկում է եռամսյա վիրտուալ ծրագիր, որը կօգնի ստարտափներին զարգացնել իրենց պրոդուկտը միջազգային շուկայում:

Itel.am-ին մրցույթի կազմակերպիչները տեղեկացրել են, որ ծրագրին կարող են մասնակցել նաեւ հայաստանյան ստարտափները:

Ծրագիրը հաջողությամբ ավարտած ստարտափները ձեռք կբերեն անհրաժեշտ գիտելիքներ՝ իրենց ընկերությունը զարգացման հաջորդ փուլ տեղափոխելու եւ Ա շրջափուլի ներդրումներ ներգրավելու համար:

Վերջնաժամկետը հունիսի 14-ն է: Գրանցման հայտը հասանելի է այստեղ:

Դիմել կարող են ֆինանսական ծառայությունների, առողջապահության, գյուղատնտեսության, կրթության, կառավարման, էներգիայի, անշարժ գույքի եւ առեւտրի ոլորտում գործունեություն ծավալող ստարտափները, որոնք ունեն հաստատված բիզնես մոդել:

12 շաբաթ տեւողությամբ ծրագիրը կներառի շաբաթական մենթորինգ հավաքներ եւ վեբինարներ՝ ոլորտի փորձագետների մասնակցությամբ: