14:27 | 10.06.20 | Նորություններ | 2276

Արվեստի ապագայի շուրջ թվային գագաթնաժողով կանցկացվի

Հունիսի 23-ին Zoom հարթակում կկայանա թվային գագաթնաժողով, որը կհամախմբի 2020թ. «Creative Armenia-AGBU Fellow»-ներին՝ արվեստի ապագայի քննարկման շուրջ:

Մշակույթ.20» թվային գագաթնաժողովը կազմակերպում են Creative Armenia-ն եւ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ): Խոսնակներն են նկարիչ Նվարդ Երկանյանը, դիրիժոր եւ կոմպոզիտոր Ալեքսանդր Իրադյանը, երաժիշտ Զելա Մարկոսյանը, կինոռեժիսոր Վահագն Խաչատրյանը, երաժիշտ Արմեն Բազարյանը եւ թատրոնի ռեժիսոր Ցոլակ Մլքե-Գալստյանը։

«Այս նորարար արվեստագետները կանգնած են ստեղծարար աշխարհի առաջնագծին»,- նշում է Creative Armenia-ի հիմնադիր տնօրեն Կարին Հովհաննիսյանը։ «Մենք հրավիրում ենք Ձեզ միանալու այս խթանող քննարկմանը, որում կարծարծվեն մշակույթի կարեւորագույն հարցերից մի քանիսը»։

Ինչպե՞ս է ՔՈՎԻԴ-19-ը փոխել մշակույթը։ Արդյոք ռոբոտները կարո՞ղ են ստեղծել արվեստի գործեր։ Ինչպիսի՞ն կլինի Հայաստանի ստեղծարար ապագան։ «Creative Armenia-AGBU Fellow»-ների հետ մեկժամյա քննարկումը տեղի կունենա հունիսի 23-ին, ժամը՝ 21:00-ին (Հայաստան)։ Թվային գագաթնաժողովին մասնակցելու համար հարկավոր է գրանցվել այստեղ։

«Creative Armenia-AGBU Fellowship» նախագիծը Creative Armenia-ի եւ ՀԲԸՄ-ի համագործակցությունն է։ Կազմակերպությունների ռազմավարական գործընկերության մեկնարկը տրվել է 2018թ. մայիսին։