15:02 | 20.05.20 | Նորություններ | 2177
Facebook-ը ներկայացրել է Shops ծառայությունը, որը թույլ կտա սոցցանցում ստեղծել ինտերնետ խանութներ՝ աջակցելով համավարակի շրջանում փոքր բիզնեսին:
Ընկերությունում նշել են, որ Shops-ի միջոցով ցանկանում են օգնել ցանկացած ընկերության սկսել առցանց վաճառել իր պրոդուկտները:
Ծառայությունն անվճար է եւ հարմար օգտագործման համար: Դրանից օգտվելու համար հարկավոր է Facebook-ում եւ Instagram-ում ընտրել այն ապրանքատեսակները, որոնք ցանկանում եք գովազդել, ինչպես նաեւ դրանց մատուցման ձեւը: Գործառույթից կարող են օգտվել բոլոր ընկերությունները՝ անկախ բյուջեից եւ չափերից:
Առաջիկա ամիսներին Shops-ը հասանելի կդառնա բոլորին օգտատերերին: