12:48 | 11.05.20 | Նորություններ | 4085

Տեխնոլոգիական հսկաները կշարունակեն հեռավար աշխատել

Մի շարք խոշոր տեխնոլոգիական ընկերություններ հայտարարել են հեռավար աշխատանքի ռեժիմը շարունակելու մասին:

Facebook-ը եւ Google-ը աշխատակիցներին թույլ կտան մինչեւ տարեվերջ հեռավար աշխատել: Facebook-ը ոչ մինչեւ տարեվերջ միայն կխրախուսի հեռավար աշխատանքի ձեւաչափը, այլեւ կչեղարկի մեծ թվով մարդկանց մասնակցությամբ բոլոր միջոցառումները՝ մինչեւ հաջորդ ամառ:

Google-ի ղեկավարությունը, հետեւելով Facebook-ի օրինակին, երկարաձգել է աշխատանքի հեռավար ռեժիմն այն աշխատակիցների համար, որոնց ֆիզիկական ներկայությունը գրասենյակում պարտադիր չէ: Ընկերության գործադիր տնօրեն Սունդար Պիչայի խոսքով, հունիս-հուլիս ամիսներին գրասենյակ կվերադառնան միայն այն աշխատակիցները, որոնց ֆիզիկական ներկայությունը պարտադիր է:

Մինչեւ հոկտեմբեր տանից կաշխատեն Microsoft-ի եւ Amazon-ի աշխատակիցները. ժամկետը կարող է երկարաձգվել:  

Հավելենք, որ ամեն օր նոր տեխնոլոգիական ընկերություններ են հայտարարում հեռավար աշխատանքի ձեւաչափը երկարաձգելու մասին: