15:39 | 07.05.20 | Նորություններ | 11299
Ucom ընկերության բոլոր վաճառքի եւ սպասարկման կենտրոնները վերսկսել են բնականոն աշխատանքը՝ պայմանավորված արտակարգ իրավիճակում պարետի՝ մի շարք ոլորտների գործունեության սահմանափակումների կրճատման վերաբերյալ որոշմամբ։
Վերաբացման նախօրեին իրականացվել են կորոնավիրուսային վարակը կանխարգելող անհրաժեշտ բոլոր միջոցառումները։ Տարածքները պարբերաբար ախտահանվում եւ օդափոխվում են, սպասարկող անձնակազմին տրամադրվել են բժշկական դիմակներ, ձեռնոցներ եւ հակաբակտերիալ նյութեր։
«Մեր աշխատակիցներն այսօր անում են ամեն ինչ, որպեսզի վերականգնենք Ucom-ի բնականոն աշխատանքը։ Ես դրական եմ գնահատում առաջընթացը, ու այսօր բոլոր սպասարկման սրահները բացվելու են։ Վերջին մի քանի օրվա ընթացքում մեծածավալ աշխատանք է իրականացվել․ ախտահանվել են սրահները, տրամադրվել են անհրաժեշտ բոլոր պարագաներն, որպեսզի անվտանգ միջավայր ստեղծվի թե՛ մեր աշխատակիցների, եւ թե՛ սիրելի հաճախորդների համար։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք»,- նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Սերգեյի Խաչատրյանը։
Զուգահեռաբար գործում է Ucom-ի առցանց խանութը, որտեղ ցուցադրված բոլոր առկա ապրանքատեսակներն առաքվում են թե՛ Երեւանում, եւ թե՛ մարզերում։ Երեւանում առաքումն իրականացվում է 1 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ մարզերում՝ 3։ Առցանց խանութում հնարավոր է նաեւ բաժանորդագրվել Ucom շարժական կապի ծառայություններին։
Հավելենք, որ իրենց եւ իրենց մտերիմների առողջության մասին մտահոգվող բոլոր բաժանորդները կարող են օգտվել Ucom-ի կողմից առաջարկվող առցանց սպասարկման եւ վճարման բոլոր միջոցերից՝ Google Play-ից կամ App Store-ից ներբեռնելով Ucom եւ uPay հավելվածները։