12:00 | 07.05.20 | Նորություններ | 9690

Beeline-ում սմարթֆոնների վաճառքի ակցիաները շարունակվում են

Beeline-ը հայտարարում է Xiaomi Redmi 8 սմարթֆոնների վաճառքի ակցիայի երկարաձգման մասին։

Մինչեւ 2020թ. հունիսի 30-ը Xiaomi Redmi 8 սմարթֆոն գնելու դեպքում հաճախորդները կստանան նվեր՝ 10 000 դրամ քեշբեք (cashback) հաշվին՝ «Սմարթ 1500» կանխավճարային փաթեթով։

Մինչեւ 2020թ. հունիսի 30-ը Samsung A10 սմարթֆոնի գնորդները կստանան 5000 դրամ քեշբեք: Իսկ Samsung A30s-ի գնորդներին կտրամադրվի «Սմարթ 1500» կանխավճարային փաթեթ եւ 033 կոդով հատուկ հեռախոսահամար: Ապառիկի առաջին տարին կլինի անտոկոս՝ Samsung A10 եւ A30s-ի համար:

«Մենք երկարացրել ենք սմարթֆոնների վաճառքի ակցիաները, որպեսզի բոլոր ցանկացողները կարողանան օգտվել դրանցից՝ այցելելով Beeline-ի 55 վերաբացված գրասենյակ, կամ պատվիրելով առցանց Beeline-ի E-shop խանութից, որտեղ նաեւ գործում է անվճար առաքում», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին,  զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի եւ սպասարկման գրասենյակում։