11:09 | 07.05.20 | Նորություններ | 2006
Ծանոթությունների Tinder հարթակը հնարավորություն կտա օգտատերերին ծանոթանալ վիդեոչատի միջոցով:
Նշվում է, որ վիդեոչատի գործառույթը հասանելի կդառնա առաջիկայում:
Ի տարբերություն մրցակից Bumble-ի, որն արդեն մեկ տարի է՝ ունի վիդեոչատի հնարավորություն, Tinder-ն անընդհատ հետաձգում էր գործառույթի ներկայացումը:
Այս պահին Tinder-ն ունի 6 մլն վճարող օգտատեր, եւ հուսով է, որ նոր գործառույթը զգալիորեն կավելացնի նրանց թիվը: Նշենք, հարթակից օգտվողների թվի զգալի աճ վերջին շրջանում չի գրանցվել: