10:22 | 05.05.20 | Նորություններ | 2258

Էլեկտրոնային մատյանի մոբայլ հավելվածն արդեն հասանելի է Google Play-ում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն ուսուցիչների համար գործարկել է էլեկտրոնային մատյանի մոբայլ հավելվածը՝ նրանց աշխատանքը հեշտացնելու համար:

Շուրջօրյա հասանելի հավելվածի միջոցով ուսուցիչները կարող են նշումներ անել աշակերտների հաճախումների մասին, լրացնել դասացուցակով նախատեսված օրվա թեման եւ աշակերտներին տրված հանձնարարությունները, գնահատել աշակերտներին եւ դրանք անցկացնել մատյան։

Հավելվածը կարելի է ներբեռնել այստեղից:

Նշենք, որ այս պահին հավելվածը հասանելի է միայն Android օգտագործողներին․ շուտով կգործարկվի նաեւ IOS համակարգի համար նախատեսված համապատասխան հավելվածը։

Առաջիկայում պատրաստ կլինի նաեւ ծնողների համար նախատեսված էլեկտրոնային օրագրի հավելվածը։