16:33 | 04.05.20 | Նորություններ | 9046

Ucom TV-ում առանց հավելյալ վճարի կարելի է դիտել «Ֆիլմերի», «Մանկական» եւ «Ուսուցողական» թեմատիկ փաթեթների ալիքները

Մինչեւ մայիսի 14-ը Ucom հեռուստատեսային ծառայության ֆիզիկական անձ հանդիսացող բոլոր բաժանորդներն առանց հավելյալ վճարի կարող են դիտել «Ֆիլմերի», «Մանկական» եւ «Ուսուցողական» թեմատիկ փաթեթներում ներառված բոլոր հեռուստաալիքները։ Բացառություն են կազմում uTV Box եւ uTV Box մարզային փաթեթների բաժանորդները:

«Ucom-ն ամեն ինչ անում է բնականոն աշխատանքի շարունակականությունը եւ մեր բաժանորդների համար առցանց կրթության հնարավորությունն ապահովելու համար։ Մենք կարեւորում ենք որակյալ տեսաբովանդակությունը, այդ իսկ պատճառով արտակարգ դրության պայմաններում առաջարկում ենք մասնավորապես երեխաների հետ դիտել մանկական եւ ուսուցողական ալիքներ առանց որեւէ հավելավճարի»,- նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Սերգեի Խաչատրյանը։

Հիշեցնենք նաեւ, որ uTV-ի տեսավարձույթ բաժնում (VoD) Ucom-ն ավելացրել է անվճար բաժին, որտեղ ներառված են ընտանեկան, կատակերգական ֆիլմեր եւ մուլտֆիլմեր փոքրերի համար: