12:05 | 04.05.20 | Նորություններ | 9274
Պարետի՝ որոշ ոլորտների գործունեության սահմնափակումների կրճատման վերաբերյալ որոշմամբ պայմանավորված՝ «Ռոստելեկոմ» ընկերությունը վերսկսում է աշխատանքը Կենտրոն վարչական շրջանի վաճառքի եւ սպասարկման սրահում (հասցե՝ ք. Երեւան, Նալբանդյան 28/1)։
«Ընկերությունը հոգ է տանում, որպեսզի իրականացվեն բոլոր կանխարգելիչ միջոցառումերը. սրահը պարբերաբար ախտահանվում եւ օդափոխվում է, առկա են անձնակազմի համար անհրաժեշտ բժշկական պարագաներ` դիմակներ, ձեռնոցներ եւ ախտահանիչ հակաբակտերիալ նյութեր։ Անձնակազմը տեղեկացված է եւ խստագույնս հետեւում է անվտանգության կանոններին՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը»,- նշել են «Ռոստելեկոմ»-ում:
Վաճառքի եւ սպասարկման սրահը կաշխատի հատուկ ռեժիմով՝ երկուշաբթի-ուրբաթ՝ ժամը 11։00-15։00։
Այնուամենայնիվ, ընկերությունը կոչ է անում բաժանորդներին՝ շարունակել օգտվել ընկերության առցանց եւ հեռախոսային սպասարկման ծառայություններից եւ միայն խիստ անհրաժեշտության դեպքում դուրս գալ տնից: