11:39 | 01.05.20 | Նորություններ | 2036

էլեկտրոմոբիլներին նվիրված առցանց քննարկում կկայանա

Մայիսի 2-ին՝ ժամը 19։30-ին, Nation In Action հարթակը կազմակերպում է օնլայն սեմինար` նվիրված էլեկտրոմոբիլներին:

Առցանց քննարկման ընթացքում Ավտոշքերթ հաղորդաշարի հեղինակ Երվանդ Ղարիբյանը եւ Plug.am նախագծի ղեկավար Կարեն Դերձյանը կխոսեն Էլեկտրոմոբիլային աշխարհի ներկայի եւ ապագայի մասին։ Նրանք կպատասխանեն մասնակիցների հարցերին եւ կօգնեն հասկանալ, արդյոք արժե գնել էլեկտրական մեքենա։

Առցանց միջոցառմանը կարելի է միանալ Zoom մեսենջերում (Zoom Meeting ID: 811 7167 6218 Password: 1234)։

«Էլեկտրոմոբիլները վստահորեն գրավում են ավտոաշխարհը։ Դրանք դարձել են ոչ միայն փոխադրամիջոց, այլեւ խելացի քաղաքի բաղկացուցիչ մաս։ Այս ամենով պայմանավորված, կարեւոր է հասկանալ՝ ինչ ապագա է նրանց սպասվում Հայաստանում եւ ինչպես կարելի է օգտվել դրանց տնտեսական եւ տեխնիկական առավելություններից»,- նշում են կազմակերպիչները:

Այս քննարկումը կլինի թվով հինգերորդը առցանց քննարկումների շարքում։ Քննարկումների նպատակը բիզնես մտածելակերպի խրախուսումն է։ Յուրաքանչյուր շաբաթ տարբեր ոլորտների մասնագետներ կիսվում են փորձով եւ պատասխանում մասնակիցների հարցերին: