12:34 | 28.04.20 | Նորություններ | 8460

Վենչուրային հիմնադրամներից ներդրումներ ստանալու ուղիների մասին առցանց քննարկում կանցկացվի

Ապրիլի 29-ին, ժամը 19։30-ին ֆրանսիական OneRagetime վենչուրային ֆոնդի իրավախորհրդատու Վինսենթ Ռոբերտը առցանց զրույցի շրջանակում կխոսի ներդրումներ ներգրավելու գործընթացի մասին եւ կներկայացնի, թե ինչպես ստարտափները պետք է կազմակերպեն իրենց փոխհարաբերությունները վենչուրային հիմնադրամների հետ։

Վեբինարի կազմակերպիչը Nation In Action հարթակն է:

OneRagtime-ը հաջորդ սերնդի վենչուրային ֆոնդ է, որը մասնագիտացած է Series A եւ ավելի ցածր զարգացման փուլում գտնվող ստարտափներում ներդրումներ իրականացնելու եւ առաջխաղացնելու մեջ։ Ընկերությունը մինչ օրս կատարել է 17 ներդրում՝ 40 մլն եվրոյի չափով։

Առցանց միջոցառմանը կարելի է միանալ Zoom մեսենջերում (Zoom Meeting ID: 874 3465 3936б, Password: 070707) ։

Այս քննարկումը չորրորդն է առցանց քննարկումների շարքում։ Դրանց նպատակը բիզնես մտածելակերպի խրախուսումն է։ Յուրաքանչյուր շաբաթ տարբեր ոլորտների մասնագետներ կիսվում են փորձով եւ պատասխանում մասնակիցների հարցերին: