08:58 | 22.04.20 | Նորություններ | 9709

Վիվա-ՄՏՍ-ը հինգերորդն է խոշոր հարկատուների ցանկում

Պետական եկամուտների կոմիտեի կայքում հրապարակվել է 2020թ. 1-ին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարների վերաբերյալ ցանկը:

Կապի օպերատորներից ցանկում առաջատարը «ՄՏՍ Հայաստան» (Վիվա-ՄՏՍ ապրանքանիշ) ընկերությունն է. այն պետական բյուջե է վճարել 3 895 981 մլն դրամ եւ զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը:

«Յուքոմը» պետական բյուջե է վճարել 1 961 822 մլն դրամ եւ զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը:

«Վեոն Արմենիան» (Բիլայն ապրանքանիշ) պետական բյուջե է վճարել 1 918 361 մլն դրամ եւ զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը: