16:26 | 21.04.20 | Նորություններ | 2118

Առցանց քննարկում՝ բիզնեսում լրացված եւ վիրտուալ իրականության դերի մասին

Ապրիլի 22-ին կկայանա «Լրացված եւ վիրտուալ իրականության դերը ներկայի եւ ապագայի բիզնեսներում» թեմայով առցանց քննարկումը, որը կվարեն ARLOOPA-ի հիմնադիր Արման Աթոյանը եւ Armenian Treasures-ի հիմնադիր Վլադիմիր Սոֆյանը:

Առցանց միջոցառմանը կարելի է միանալ Zoom մեսենջերում (Meeting ID: 879 7319 5844, Password: 077770):

Քննարկման կազմակերպիչը Nation in Action հարթակն է, որն արտակարգ դրության պայմաններում կազմակերպում է վեբինարների շարք: Բանախոսները հայկական եւ արտասահմանյան ՏՏ եւ բիզնես համայնքի հիմնադիրներ եւ ղեկավարներ են։

Nation in Action-ի հիմնական նպատակը երիտասարդության շրջանում պրակտիկ գիտելիքի եւ ձեռնարկատիրական մտքի զարգացումն է։