16:24 | 17.04.20 | Նորություններ | 2581

Թումո լաբորատորիաների եւ TeamViewer Armenia-ի նոր նախագիծն ընդունում է հայտեր

Թումո լաբորատորիաների եւ TeamViewer Armenia-ի IoT սենսորային ինտեգրացիաներ համատեղ նախագիծը, որն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ, ընդունում է հայտեր:

4 ամիս տեւողությամբ նախագծին կարող են մասնակցել 18 տարին լրացած երիտասարդ մասնագետներ եւ ուսանողներ:

Նախագծի շրջանակում ուսանողներըկծանոթանան մի շարք սենսորների հետ եւ դրանք կինտեգրեն հեռուստատեսային IoT պլատֆորմի վրա` օգտագործելով իրենց API-ները: Բացի այդ, ուսանողները կստեղծեն ծրագիր, որը հնարավորություն կունենա վերցնել տվյալներ յուրաքանչյուր սենսորից եւ վիզուալացնել յուրաքանչյուր սենսորից ստացված տվյալները։

Դիմելու վերջնաժամկետը ապրիլի 21-ն է: Հայտը եւ մանրամասները հասանելի են այստեղ:

COVID-19-ի շուրջ իրավիճակով պայմանավորված դասընթացներն անցկացվելու են առցանց եղանակով՝ մինչեւ Թումո լաբորատորիաների վերաբացումը, ապա՝ հետո Թումո Երեւանում։