15:17 | 17.04.20 | Նորություններ | 2084

Facebook-ը մինչեւ հաջորդ ամառ զանգվածային միջոցառումներ չի անցկացնի

Facebook-ը հայտարարել է, որ չեղարկում է 50-ից ավելի մարդկանց մասնակցությամբ նախատեսված բոլոր զանգվածային միջոցառումները՝ մինչեւ 2021թ. հունիս:

Այս մասին հայտնել է ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը, նշելով, որ որոշ միջոցառումներ կանցկացվեն օնլայն ռեժիմով:


Նա տեղեկացրել է, որ Facebook-ը նաեւ թույլ կտա աշխատակիցներին մինչեւ հունիս տանից աշխատել, սակայն ցանկության դեպքում ժամկետը կարող է երկարացվել մինչեւ սեպտեմբեր:

Ընկերությունում մինչեւ հունիս արգելված են բոլոր գործուղումները: