14:59 | 16.04.20 | Նորություններ | 2452

    CourseMatch. Coursera կրթական հարթակում հեշտացել է դասընթաց գտնելու գործընթացը

    Coursera առցանց կրթական հարթակը ներկայացրել է CourseMatch գործառույթը, որն ավտոմատ ընտրում եւ առաջարկում է հարմար դասընթացներ:

    CourseMatch-ը մեքենայական ուսուցման տեխնոլոգիայով աշխատող ավտոմատ լուծում է, որն օգնում է համալսարաններին համապատասխան օնլայն կուրսեր առաջարկել իրենց ուսանողներին, իսկ դասընթաց որոնողներին ավելի արագ գտնել անհրաժեշտ կրթական ծրագրերը: Այն ցուցադրում է հինգ ամենահարմար տարբերակները, որոնք համապատասխանում են ուսանողի կրթությանը:

    Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված վերջին մեկ ամսում ավելի քան 2600 համալսարաններ միացել են Coursera for Campus-ին: