10:48 | 08.04.20 | Նորություններ | 1473

Tuned. Facebook-ը ռոմանտիկ հավելված է ներկայացրել

Facebook-ի մաս կազմող NPE Team խումբը ներկայացրել է սիրահարների համար նախատեսված Tuned հավելվածը:

Tuned-ը երկու հոգու համար նախատեսված անձնական տարածք է, որտեղ նրանք կարող են ազատ արտահայտել իրենց սերը, կիսվել այդ պահի տրամադրությամբ, երաժշտությամբ եւ ընդհանուր օրագիր պահել: Հավելվածի գլխավոր առանձնահատկությունը նորությունների գաղտնի ժապավենն է:

Tuned-ը անվճար է եւ հասանելի միայն iOS տարբերակով: Դրանից օգտվելու համար Facebook-ում գրանցված լինելը պարտադիր չէ: